«Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից… Նա ինչո՞վ է արտոնյալ»
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը (զուտ մասնագիտական դիտարկում)
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում՝ ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ «անբարեխղճության» բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց (խեղճ ըլնի ինքը) վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները)…
Ասեք՝ տեսնեմ՝ եթե աշխատողը դիտավորյալ, անհիմն պատճառաբանությամբ, պաշտոնն ստանձնելու օրվանից չի կատարում օրենքով իր վրա դրված որևէ պարտականություն և լիարժեք ստանում ու տնօրինում է աշխատավարձը և պարգևատրումները, սա բարեխղճությո՞ւն է, թե՞ անբարեխղճություն:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձն աշխատանքային պարտականությունների «կատարման դիմաց» վճարվող հատուցումն է:
Նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խրախուսումն աշխատողին իր պարտականությունների բարեխիղճ կատարման համար տրամադրվող հատուցումն է:
Այս անբան կերպարը ՍԴ դատավորի կարգավիճակում երբևէ որևէ գործառույթ կամ պարտականություն չի կատարել…
Ինքն էլ է հաստատել այդ ամենը (թփի տակ տված հայտնի հարցազրույցում)…
Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից (իկարկե՝ ոչ թե ետևից գրկելու, այլ պատասխանատվության կանչելու): Նա ինչո՞վ է արտոնյալ… Ի՞նչ եղավ վեթինգը…
Նա իր ո՞ր արժանիքով է յուրահատուկ, և ժողովուրդն ինչո՞վ է նրան պարտական…
Ասեք՝ իմանանք, հանգիստ նստենք տեղներս…»:
Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը (զուտ մասնագիտական դիտարկում)ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի…
Gepostet von Gevorg Petrosyan am Dienstag, 25. Februar 2020