Բաժիններ՝

«2017-2018թթ. իրականացվել է 522 ստուգում, արձանագրվել է 13 մլրդ դրամ, 2018-2019թթ.՝ 285 ստուգում և արձանագրվել 1,7 մլրդ դրամ». Հաշվեքննիչ պալատ

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշերի կիրառության վերաբերյալ:

Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, տեղեկացրեց, որ 2018-2019  թվականների ստուգումները կատարվել են 2017-2018 թվականների ծրագրերով, ինչպես նաև՝ 2018-2019  թվականների ստուգման ծրագրերով:

«2018 թվականի ընթացքում 2017-2018 թվականների սահմանած հարկ վճարողներից իրականացվել է 522 ստուգում և արձանագրվել է 13  մլրդ դրամ: 2018-2019  թվականների ստուգման ծրագրերով իրականացվել է 285 ստուգում և արձանագրվել է 1,7 մլրդ դրամ: Ընդ որում, 522 ստուգումներից 417-ը կատարվել է բարձր ռիսկայնության խմբում, 80-ը՝ միջին, իսկ 25-ը՝ ցածր ռիսկայնության խմբերում: Ընդհանուր արձանագրված գումարը կազմել է 12,9  մլրդ դրամ:

2018-2019 թվականների ստուգման ծրագրով 2018 թվականին կատարված 285 ստուգումներից 211-ն իրականացվել է՝ բարձր ռիսկայնության, 58-ը՝ միջին, իսկ 16-ը՝ ցածր ռիսկայնության գոտիներում, որից արձանագրված գումարը կազմել է 1,7 մլրդ դրամ: Ստացված տեղեկատվություններն ուսումնասիրելու արդյունքում Հաշվեքննիչ պալատը եկավ այն եզրահանգման, որ 2017-2018 թվականների ծրագրերի մասով, 2018 թվականին իրականացված ստուգումների մասով 81 դեպքում խախտում չի արձանագրվել: 2018-2019 թվականներին կատարված ստուգումների արդյունքում նույնպես արձանագրվել է զրո խախտում: Ստացված տեղեկատվությունից պարզ դարձավ՝ 2017-2018 թվականների ծրագրերի մասով, 2018-ին իրականացված ստուգումների արդյունքում 69  դեպքում արձանագրվել է մինչև 1 մլն դրամի խախտում, ընդ որում՝ 59-ի դեպքում՝ ռիսկի բարձր մակարդակ ունեցող հարկ վճարողների մոտ: 2018-2019 ծրագրերի մասով՝ 2019 թվականներին կատարված ստուգումների արդյունքում 49 դեպքում արձանագրվել են մինչև 1 մլն դրամի խախտում»,- նշեց Դավիթ Չիբուխչյանը:

Ըստ Դավիթ Չիբուխչյանի՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված էր, որ մինչև ստուգումների ավարտը հարկ վճարողները կարող էին ներկայացնել ճշտված հաշվարկներ, ուստի ուսումնասիրելով այդ հաշվարկները՝ Հաշվեքննիչ պալատը եկել է այն եզրահանգման, որ ՊԵԿ-ի կողմից պահպանվել է ստուգումների արդյունավետության պահպանման նպատակային սկզբունքը:

«Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ձևավորված ցուցակներն ըստ էության ծառայում են իրենց նպատակին և հնարավորինս կարողանում են կառավարել ռիսկերը և հայտնաբերել հնարավորինս հարկային խախտումներ իրականացնողներին»,- եզրափակեց Դավիթ Չիբուխչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս