
Տնական հալվա. լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Արևածաղկի սերմեր – 1 բաժակ
2. Չամիչ – 3/4 բաժակ
3. Արևածաղկի չզտված ձեթ – 2/3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Արևածաղկի սերմերը մանրացնել բլենդերով: Որքան մանր լինեն սերմերը, այնքան հալվան համեղ կլինի:
2. Սերմերին ավելացնել չամիչը, շարունակել հարել: Այնուհետև լցնել ձեթը, խառնել:
3. Ստացված զանգվածից ձեռքերով գնդիկներ ձևավորել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը