Ոստիկանապետն՝ իր ճակատագրի մասին. ինչքան մնաց պաշտոնավարելուն. «Ժողովուրդ»

Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որհատուկ միջոցառում է իրականացրելԱրագածոտնի մարզում, եւ, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ: Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն:

Նկատենք, որ հրապարակված տեսանյութում բերման ենթարկված անձանց դեմքերը չեն երեւում, եւ, ի վերջո, հարց է առաջանում՝որտեղից ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական ենթամշակույթ կրող են. ի՞նչ ապացույցներ կան, որ նրանք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են:

Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից:

-Պարո՛ն Սարգսյան, Արագածոտնի մարզում, իբր, քրեական ենթամշակույթ կրող անձանք եք բռնել:Ի՞նչ են արել նրանք, որ բերման են ենթարկվել: Ավելին՝ ոստիկանությունն էլ հայտնում է, թե քրեական ենթամշակույթ կրող անձինք են, ի՞նչ իմացաք: Կարծիք է ձեւավորվել շատերի մոտ, թեիրականում շոու եք անում, որ վարչապետին ցույց տաք՝ գործ եք անում:

-Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես ընդհանրապես շոուի սիրահար չեմ եւ երբեքչեմսիրելուչեմ էլ սիրումշոու: Այս ամենը իրականացվում է ոչ թե ցուցադրելու համար, այլ բովանդություն կա: Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երեւույթների հանդեպպետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ:

-Դուք, Ձեզանից առաջ մյուս ոստիկանապետերը կոնկրետ, օրինակ, Արտյոմ Կանեւսկոյին մի քանի անգամ բերման եք ենթարկել, հայտնաբերել այն նույն զենքերը, որ բազմիցս կադրերում տեսել ենք, բայց նույն արագությամբ բաց եք թողել: Ի՞նչ փոխեցիք դրանով: Միեւնույնն է, նա հո իր ընտրած ապրելակերպից հետ չի՞ կանգնելու: Չստացվե՞ց, որ շոու է արվում:

-Այդ մարդուն թողնենք, թեկուզ որսորդական հրացանով, որը հայնտաբերվել է իրենցմոտ, հասարակության մեջ երեւա՞ն:

-Բայց էլի ազատ եք թողել:

-Որովհետեւ իր կատարած արարքը այն հանցակազմը չի պարունակել, ինչ համար իրեն կարելի էր ենթարկել քրեական պատասխանատվության: Բայց վստահեցնում եմ՝ այդ օպերացիաները չեն կատարվում շոուի համար: Դա կանխարգելիչ միջոցառում է:

– Պարո՛ն Սարգսյան, Ձեզ երկու ամիս է մնացել ոստիկապապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում. լրանում է ԺՊ-ի համար օրենքով նախատեսված ժամանակահատվածը: Ի՞նչ ճակատագիր է Ձեզ սպասվում: Մնալո՞ւ եք, թե՞ գնալու:

-Մինչեւ վերջին օրը ծառայելու եմ պետությանը եւ բարձր նվիրվածությամբ: Իմ ճակատագիրը կորոշի այն մարդը, որը վստահելու է ինձ, եւ, անկախ այն համանամանքից, ես կնշանակվեմ, թե ոչ, մինչեւ վերջին պահը՝ Ձեր նշած ժամկետի ավարտը, անմնացորդ ծառայելու եմ: Ես շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում եւ ես շատ եմ սիրում իմ հայրենիքը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս