Բաժիններ՝

Կառավարությունն Այրումի 28 միավոր գյուղնշանակության հողամասերը կտրամադրի բնակիչներին

Կառավարությունը Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքի համայնքային սեփականություն հանդիսացող 112.0 հա ընդհանուր մակերեսով 28 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերը կտրամադրի համայնքի բնակիչներին՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով: 

Հիմնավորման համաձայն՝ համայնքի բնակիչները, ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, մտավախություն ունեն, որ մրցույթով տրամադրելու դեպքում իրենք չեն կարող հաղթել: Հողամասերը տրամադրվել են պտղատու այգիներ հիմնելու նպատակով, որը որպես պարտադիր պայման կամրագրվի վարձակալության տրամադրման պայմանագրում: Արդյունքում՝ համայնքի հողերը կօգտագործվեն արդյունավետ, ինչը կնպաստի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031