Բաժիններ՝

Պիկեի դեմ կետ՝ «Բարսելոնայի» նոր պայմանագրերում

Ժերար Պիկեն այնքան է զզվեցրել «Բարսելոնայի» ղեկավարներին դաշտից դուրս դրսևորած իր գործունեությամբ, որ այժմ նրանք հատուկ դրույթ են ավելացնում բոլոր խաղացողների պայմանագրերին, որը կոչվում է «հակա-Պիկե»: Այս դրույթը ֆուտբոլիստներին արգելում է զբաղվել ոչ ֆուտբոլային մասնագիտական գործունեությամբ՝ առանց ակումբի թույլտվության:

Պիկեն միայն վերջերս աչքի է ընկել մի շարք գործողություններով: «Բարսելոնայի» պաշտպանը երկար ժամանակ է՝ ցուցադրում է իր սերը բիզնեսի նկատմամբ՝ տարբեր նախագծերում, այդ թվում՝ սպորտում գումարներ ներդնելով: Բիզնեսն ավելի լավ հասկանալու համար Պիկեն նույնիսկ սովորում էր Հարվարդի բիզնես դպրոցում:

Օրինակ՝ նրա «Cosmos» ընկերությունը ստեղծել է թենիսի նոր մրցաշար՝ 10 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով: Ոչ սպորտային նախագծերից պետք է նշել նրա բջջային հավելվածը, մսային կոտլետների արտադրությունը, իզոտոնիկ ըմպելիքը՝ սեփական ապրանքանիշի տակ, ինչպես նաև նորաձև ակնոցների սեփական ապրանքանիշը:

Պիկեի ընկերությունն ակտիվորեն կապված է նաև մեդիայի հետ: Այժմ The Player’s Tribune հարթակում Պիկեն ստեղծել է Pique+ հարցազրույցների շարքը, որտեղ հրավիրվում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Պիկեի հյուրերի ցանկում արդեն կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեյմարը, Բուֆոնը, Սուարեսը և Խամեսը:

Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ շատ ակտիվ քննարկվում էր Կատալոնիայի անկախության հարցը, Պիկեն հայտարարեց, որ ինքն ու Ռամոսը նոր բիզնես-նախագիծ ունեն: Դա մեդիա նախագիծ է՝ Power To The Players անվամբ, որտեղ հրավիրված են լինելու միայն եվրոպացի մարզիկներ:

2011-ին Պիկեն հիմնել է Kerad Games ընկերությունը, որը մասնագիտացած է վիդեո խաղերի զարգացման վրա: Այստեղ ներդրումները 500 հազար եվրոյից են սկսվում: 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ընկերությունը ստիպված էր փակվել՝ 2 մլն եվրո վնասի պատճառով:

Պիկեն չի մոռանում նաև ֆուտբոլի մասին: Պիկեն իր ղեկավարության տակ վերցրեց «Անդորրա» ակումբը՝ վերացնելով թիմի պարտքը՝ 200 հազար եվրո։ Մեկ տարվա ընթացքում թիմը բարձրացավ 4-րդ դիվիզիոն, այնուհետև կես միլիոն եվրոյի դիմաց գրավեց արտոնագրում չանցած «Ռեուս Դեպորտիու» ակումբի տեղը երրորդ դիվիզիոնում։

Հայտնի անունն ուշադրություն է հրավիրել ՖԱ «Անդորրայի» վրա, նրանք այժմ կրում են Nike և նախատեսում է նոր մարզադաշտ կառուցել: Նախատեսվում է նաև, որ թիմի կազմը կլրացնեն «Բարսայի» ակադեմիայի շրջանավարտները:

Պիկեն նույնիսկ օգնեց իր ակումբին գտնել նոր հովանավոր: Մի քանի տարի առաջ Պիկեի՝ Rakuten-ի նախագահ Հիրոշի Մակիտանին հանդիպելու շնորհիվ է, որ ընկերությունը պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: Քառամյա պայմանագիրը ակումբին բերեց 220 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը նախատեսված է 4 տարով:

Չնայած դրան, պաշտպանի նման գործունեությունը «Բարսելոնայի» առաջնորդների կողմից ընդունված չէ։ Նրանք նախորդ մրցաշրջանից ի վեր նոր դրույթ են մտցրել խաղացողների պայմանագրերում: Ըստ դրա, ոչ ֆուտբոլային բոլոր բիզնես գործունեությունը խաղացողները պետք է համակարգվեն ակումբի հետ և վարեն դրանք միայն ղեկավարների թույլտվությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս