Բաժիններ՝

Իրաքի բանակը հերքում է շիա աշխարհազորայինների ավտոշարասյան վրա հարձակումների մասին տեղեկությունը

Իրաքյան բանակը հերքում է Բաղդադի հյուսիսում ավիահարվածի մասին տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Sky News Arabia»-ին:

Ավելի վաղ իրաքայան Սումարիա հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ ավտոմեքենաների շարասյունը, որում ենթադրաբար եղել են շիա աշխարհազորայինների ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչները, օդային հարվածների է ենթարկվել: ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան նույնպես հերքել է որևէ տիպի ավիահարվածների մասին տեղեկությունը:

Ավելի վաղ ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի մի քանի շիա հրամանատարներ ևս սպանվել էին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031