Լիբիայի ազգային բանակի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Խաֆտարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի և արտաքին ուժերի ներխուժմանն հակազդելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը՝ նստավայրը Տրիպոլիում, Անկարայից ռազմական օգնություն էր խնդրել Խալիֆա Խաֆտարի հնարավոր հարձակման համատեքստում: Նշվել է, որ խոսքը «օդային, ցամաքային, ծովային» աջակցության մասին է:
Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հաստատել է թուրք զինվորականների ուղարկումը Լիբիա: «Մենք այսօր հայտարարում ենք ջիհադ և համընդհանուր մոբիլիզացիա: Զենք տրամադրվելու է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, զինվորականներին ու քաղաքացիական անձանց»-հայտարարել է հրամանատարը:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր բանակին դրդում է մահվան: