Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. 47–ամյա հայրը, ով ՀՀ ՊՆ ծառայող է և նրա 16-ամյա տղան, ով քոլեջի ուսանող է, դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոտիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.ն է:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Այս անգամ նշված բժշկական կենտրոն է մեկել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մեսրոպյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Հ.-ն է: Ըստ 2 բժշկական կենտրոնների բժիշկների հայտնածի՝ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժինների ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արաբկիրի քննչական բաժնի խմբի հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վրացական փողոցի 17 շենքի բակում նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել նույն փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Ա.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հայկ Ա.-ին ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ Հ.-ն ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, իսկ Ռաֆայել Հ.-ն սովորում է Երևանի քոլեջներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս