Բաժիններ՝

«Սոլեյմանին հարձակումներ էր ծրագրում նաև լիբանանցիների, իրաքցիների և սիրիացիների նկատմամբ». Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին մինչ իր սպանությունը ծրագրել էր հարձակումներ ոչ միայն ամերիկացիների, այլ նաև իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների նկատմամբ: Պոմպեոն իր խոսքերի վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել:

«Ժամանելով Բաղդադ` նա շրջայց է կատարել տարածաշրջանում: Մինչ այդ, նա իր այցերի ժամանակ շրջում էր ամբողջ տարածաշրջանով, և իր այցերի նպատակն այն էր, որ կազմակերպի այն, ինչ նրանք անվանում են «մեծ հարձակում»:

Նրանք մտադրված էին ոչնչացնել մեծ թվով ամերիկացիների: Սակայն, այդ ամենը, անկասկած, կբերեր և տեղացիների՝ հավանաբար իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների մահվան ամբողջ տարածաշրջանում: Մենք չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն բավարար է ասել, որ ամերիկացիները կարող են համոզված լինել. նախագահի (Թրամփի) որոշումը՝ վերացնել Սոլեյմանիին, փրկել է շատ ամերիկացիների»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թարգմանությունը՝ tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս