10 փաստ, թե ինչպես է տղամարդու կյանքը փոխվում դստեր ծնունդից հետո
Դուք դո՞ւստր եք ունեցել: Շնորհավորում ենք, Ձեր կյանքը շուտով կփոխվի: Lifter-ը ներկայացնում է, թե ինչպես է հայրիկների կյանքը փոխվում դստեր լույս աշխարհ գալուց հետո:
1. Ձեր դստերն առաջին անգամ տեսնելու պահից Դուք կհասկանաք, որ նրան պաշտպանելու եք ամբողջ կյանքի ընթացքում:
2. Հայրիկները, ովքեր ունեն դուստրեր, ավելի ստեղծագործ անհատականություններ են:
3. Դուք սկսում եք մտածել՝ ինչպիսի տղամարդ եք, և ավելի շատ եք հոգ տանում Ձեր մասին, քանի որ հետագայում Ձեր դուստրը կփնտրի իր հոր նման մեկին:
4. Դուք կհասկանաք, որ պատրաստ եք պատժել բոլոր նրանց, ովքեր կվիրավորեն Ձեր դստերը:
5. Դուք ինքներդ կզարմանաք, թե որքան լավ եք երգում և դերեր խաղում:
6. Դուք այնքան ֆիլմեր եք դիտելու արքայադուստրերի մասին, որ նույնիսկ սարսափելի է մտածել:
7. Հանկարծ Դուք կդառնաք ֆեմինիստական շարժման աջակից:
8. Դուք ավելի շատ կսիրեք Ձեր կնոջը:
9. Ձեր սիրտը մի փոքր կկոտրվի այն օրը, երբ կհասկանաք, որ Ձեր փոքրիկ աղջիկն արդեն մեծացել է:
10. Ձեր կյանքը կստանա ավելի պայծառ գույներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը