Բաժիններ՝

Եթե երեխաները հրաժարվում են շիլայից, փորձեք այս բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Վարսակի փաթիլներ – 2/3 բաժակ
2. Ջուր – 2 բաժակ
3. Դարչին – 0.5 թ/գ
4. Մշկընկույզ – 0.5 թ/գ
5. Հիլ – 1/8 թ/գ
6. Կոճապղպեղ – 1/8 թ/գ
7. Վանիլին – 1 թ/գ
8. Աղ
9. Կարագ – 2 ճ/գ
10. Մուրաբա – 1/2 ճ/գ
11. Բանան կամ այլ մրգեր
12. Ընկույզ

Պատրաստման եղանակը

1. Ջուրը լցնել կաթսայի մեջ, աղ ավելացնել և եռացնել: Ջրին ավելացնել վարսակի փաթիլները, ծածկել կափարիչը և եփել 5-10 րոպե:

2. Վերցնել կրակից և ավելացնել բոլոր համեմունքները, կարագը, վանիլինը և մուրաբան: Վրան շարել կտրատված մրգերը և ընկույզը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս