Բաժիններ՝

Ամանորի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ քիչ են եղել։

Այս մասին այսօր՝ հունվարի 1–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պատահարներ չեն գրանցվել. «Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետեւ հանգիստ վիճակ է եղել»։

Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ շփման գծում վիճակը հանգիստ է. «Իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս