Վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը արգելափակվել են ավտոմեքենայում

Հունվարի 1-ին, ժամը 02:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Մերի Օ.-ն (ծնված 1999թ.), արգելափակվել են ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս են բերել փրկարարները:

Տուժածները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Արթուր Ա.-ն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս