Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. կան վիրավորներ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 23:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են «ԳԱԶ-2131» (վարորդ՝ Պարգև Ա., ծնված 1995 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Նորայր Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաներ: Ավտոմեքենաների վարորդները և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սևակ Պ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս