«ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտակայքում բախվել են «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ` Էդուարդ Ա., ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Վ.).  մոտոցիկլետից առկա է վեռելիքի արտահոսք:

Էդուարդ Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031