Բաժիններ՝

«Ինտերը» բանակցություններ է վարում Անտոնիո Կոնտեի հետ

«Յուվենթուսի», «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ աշխատանքի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Calciomercato.com-ին, մասնագետի նոր ակումբը կարող է դառնալ միլանյան «Ինտերը»: Ներաձուրիների ղեկավարությունը մտադիր է ամռանը հեռացնել թիմի ներկայիս մարզիչ Լուչանո Սպալետիին, ում չհաջողվեց հանել թիմը ՉԼ փլեյ-օֆֆ փուլ և պայքար մղել «Յուվենթուսի» հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար, և արդեն սկսել է բանակցությունները Կոնտեի հետ:

«Ինտերը» 21 տուրերից հետո գրավում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Յուվենթուսից» 19 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031