Կոկորդիլոսների խնդիրը լուծվել է՝ վիզա է տրվել

Տանզանիայի կոկորդիլոսները Հայաստանի մուտքի վիզա են ստացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ մարզում կոկորդիլոսի բուծման ծրագիրը հետաձգվել է՝ Տանզանիայից ներդրողին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման և ՊԵԿ-ում առկա խնդիրների պատճառով, մասնավորապես՝ մաքսավորները չէին կարողանում կոկորդիլոսի ձվի բոնորոշումը տալ՝ այն թռչնի՞ է, թե՞ կենդանու:

«Այդ խնդիրը լուծվել է, որովհետև կոկորդիլոսը երկկենցաղ է, շատ դեպքերում դասակարգման խնդիր կա»,- ասաց Դ.Անանյանը։

Ճշտմանը, թե վիզա տրվե՞լ է, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հա, վիզա տրվել է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031