Բաժիններ՝

«Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցում». Դավիթ Անանյան

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլ» խմբակցության փակ նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, մանրամասն պարզբանում է տրվել պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որ հրապարակման ենթակա է, որն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով պաշտպանված է։ Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Դավիթ Անանյանը, եղել է ամփոփ, աշխատանքային կարգով քննարկում, 15-20 հարցերի պատասխաններ են տրվել։

Ըստ նրա՝ խորհրդարանական կողմից իրեն հրավիրելու և հարցադրումներ ներկայացնելու իրավասության խնդիր չկա և ընդդիմության հրավերքը նույնպես կընդւոնի, որովհետև կարևորում է հաշվետվողականությունը։

Դ.Անանյանի խոսքով՝ ինքը ոչ թե հիմնավորել է պարգևավճարների հարցը, այլ պարզաբանումներ ներկայացրել. «Ես չեմ ասելու՝ իրենք բավարարվա՞ծ են, թե՞ չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ։ Ամեն ինչ ճիշտ է կատարվել՝ օրենքի տառին համապատասխան»։

Նա հերքեց, որ 9 մլն պարգևատրում է եղել. «Դա սուտ է, 9 մլն պարգևատրում գոյություն չունի, 8 մլն չկա, 7 մլն չկա, 6 մլն չկա»։

ՊԵԿ նախագահը ձեռնպահ մնաց, թե ինչպես է, որ քաղաքապետարանը հրապարակել է պարգևավճարների ցանկը.

«Դա իրենց իրավունքն է։ Մեր իրավաբանների հետ միասին աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը այսօր չունենք։ Պատգամավորները ևս ասացին, որ առաջիկայում գուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»։

Անդրադառնալով իր տարեկան եկամուտների հայտարարագրին՝ Դ.Անանյանը նշեց, որ 4.8 մլն դրամ ֆինանսների նախարարությունից է ստացել 4.5 ամսվա համար, 18.5 մլն՝ ՊԵԿ-ից՝ 7.5 ամսվա համար. «8 մլն՝ չկա էդ թիվը։ Եթե բաժանեք 7-ի, կստանաք միջինը 2.3 մլն։ Իմ եկամուտները ամսական 2.3 մլնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով և պարգևատրումներով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս