Եվրակազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը դեկտեմբերի 5-ին հանդես է եկել Նյու Յորքում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության բացման օգտին:
«Վերջին ամիսներին աննախադեպ ծավալների գումարներ են փոխանցվել արտերկիր». Արման Բաբաջանյան
Այս ամենը փաստելով՝ կարող ենք տալ հետևյալ եզրահանգումը՝ Նիկոլն իրականում չի հասկանում, թե ինչ կառույցի հետ գործ ունի։ Այսօր Դաշնակցությունն իր քաղաքական դիրքորոշումն ու գնահատականներն է հնչեցնում այս իշխանությունների վարած ապիկար քաղաքականության փաստացի բոլոր ոլորտներում՝ սկսած Արցախի հարցից ու բանակցային գործընթացից, վերջացրած տնտեսության մեջ առկա կազուսներով ու ազգային հիմնահարցերով։
«Բյուջեի 10 %-ը կազմելու հնարավորությունը տայիք մեզ, կտեսնեիք՝ ոնց էինք անում, հետո կհամեմատեիք մեր 10-ն ու ձեր 90-ը». Սերգեյ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին
Ֆրանսիայում հանրային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխման դեմ համազգային գործադուլի պատճառով:
«Ի՞նչ է նշանակում՝ դպրոց կառուցելը մեզ համար առաջնահերթ չէ». Անի Սամսոնյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ:
Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից:
ԱԺ երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: Այս մասին ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Դեկտեմբերի 5-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:
Հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդությամբ սկսված և տարիներ տևած ընտրական գործընթացը, ցավոք, բազմաթիվ խնդիրների, բաժանարար գծերի, նեղ, շահադիտական հավակնությունների գերադասման և համայնքային շահի ոտնահարման դրսևորումների պատճառ դարձավ: Այդ մասին անցնող տարիներին եղել են բազմաթիվ անդրադարձներ: Սակայն տարիներ տևած թնջուկը` պատրիարքի ընտրությունը, ավա՜ղ, չստացավ սպասված հանգուցալուծում և փոփոխված կանոնադրությունը համայնքին բերեց ոչ թե հույս, այլ հասցրեց ևս մի նոր հուսախաբության:
Այսօր 168.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ ապօրինի քանդում են Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանին կից շինությունը։ Տեղում պարզեցինք, որ շինարարներն արդեն հեռացել են, քանի որ, ինչպես ասաց «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պահակը, բանվորները քանդման թույլտվություն չեն ունեցել, իրենց բարձրացրած աղմուկից հետո էլ հեռացել են։
Ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արարատի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին, Երևան քաղաքի «Երևան Մոլլ» առևտրի կենտրոնի մոտից Արարատի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Գ․-ն:
Ազգային ժողովը վերսկսեց «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես հայտարարում է, որ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր:
Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանի թեկնածությունը կառավարությունն ընտրել է կադրային բանկից: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 09:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածում՝ Գորայք գյուղին հարակից տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև):
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս ի՞նչ երևույթ է, չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ նրա հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնի՞ց էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր, ասում էինք ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում, ասում էին՝ մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը, մեզ հետապնդումների կենթարկեին:
«2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 128.3 միկիարդ դրամ»
Թավշյա գործողություններ, քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկ։
168 Մամուլի տեսություն
Վեց մարդ է զոհվել Լեհաստանն հարավի Շչիրկ քաղաքում բնակելի շենքի փլուզումից, ինչը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթելու հետեւանքով:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ՀՀ-ում շուրջ 7000 հոգի զինհաշմանդամության կենսաթոշակ է ստանում. Սմբատ Սաիյան
Զինծառայության ընթացքում ձեռբերած հաշմանադամության համար կենսաթոշակի հաշվարկման կարգը կփոխվի. Սմբատ Սաիյան