Այս աղցանը կդառնա ամանորյա սեղանի զարդը
Բաղադրիչներ
1. Մայոնեզ – 200 գ
2. Պինդ պանիր – 170 գ
3. Ընկույզ – 80 գ
4. Ձու – 4-5 հատ
5. Սոխ – 1 հատ
6. Բազուկ – 1 հատ
7. Նուռ – 1 հատ
8. Հավի կրծքամիս – 1 հատ
9. Աղ, պղպեղ
10. Սրտաձև կաղապար
Պատրաստման եղանակը
1. Հավի խաշած կրծքամիսը խորանարդաձև կտրատել:
2. Սոխը կտրատել և թեթևակի տապակել:
3. Քերիչով անցկացնել պանիրը, խաշած ձվերը և բազուկը:
4. Նռան հատիկները առանձնացնել, ընկույզը կտրատել:
5. Աղցանը հավաքել կաղապարի մեջ. հավ, տապակած սոխ, մայոնեզ, ձու, պանիր, ընկույզ, բազուկ, մայոնեզ: Աղցանը պատել նռան հատիկներով, ինչպես ցուցադրված է նկարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը