Բաժիններ՝

Tesla-ն պլանավորում է Չինաստանում արտադրված ավտոմեքենաների գները նվազեցնել 20 տոկոսով. Bloomberg

Tesla էլեկտրաքառերի ամերիկյան արտադրողը կդիտարկի ՉԺՀ-ում արտադրվող Tesla Model 3 ավտոմեքենայի գինը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Tesla-ն պատրաստվում է Շանհայում իր գործարանի արտադրության ինքնարժեքը նվազեցնել շնորհիվ մեծ քանակությամբ այն սարքավորումների ու դետալների օգտագործման, որոնք անմիջականորեն արտադրվում են Չինաստանում: Դա Tesla-ին թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ից ներմուծման ծավալը եւ դրանով իսկ խուսափել դրա հետ կապված ներմուծման մաքսերից: Ըստ գործակալության տվյալների, Model 3-ի գնի նվազումը կարող է տեղի ունենալ 2020 թվականի երկրորդ կեսին:

Սկզբնապես էլեկտրասեդանի արժեքը, որն արտադրվում է Շանհայում Tesla-ի ավտոմոբիլային գործարանում, կկազմի մոտավորապես 355,8 հազար յուան (շուրջ 50,55 հազար դոլար): Առաջին խմբաքանակի թողարկումը պլանավորված է 2020 թվականի հունվարի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս