Ռուբեն Հայրապետյանի կողմից ՀՖՖ-ում ենթադրյալ յուրացումների դեպքով քրգործ է հարուցվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ենթադրյալ յուրացումների դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում:

«Հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է և վարույթ է ընդունել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մալո խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս