Բաժիններ՝

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

WhatsApp-ի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշ ժամանակ անց: Այդ մասին հայտնել է WABetaInfo պորտալը:

«Հաղորդագրությունների հեռացում» օպցիան հայտնվել է 2.19.348 մեսենջերի բետա-վարկածում Android օպերացիոն համակարգի համար: Նշվում է, որ այս գործառույթը մասնակիորեն գործել է ծրագրի ավելի վաղ բետա-վարկածում եւ կրել է «Անհետացող հաղորդագրություններ» անվանումը:

Մեսենջերի թեստային վարկածում օպցիան կարելի է ներառել «Տեղեկատվություն կոնտակտի մասին» կամ «Չաթի խմբային կարգաբերումներ» ներդրուկներում, ընդ որում՝ վերջին դեպքում այն կկարողանան օգտագործել միայն խմբերի ադմինիստրատորները:

Դրա հետ մեկտեղ օգտատերը կկարողանա ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տեւողություն՝ ժամ, օր, շաբաթ, ամիս եւ տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930