Բաժիններ՝

Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել է 2019 թվականի բառը

Անգլերենի օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրությունը (ԱԴ) (climate emergency)» համարել է 2019 թվականի բառը: Այդ մասին հայտնել է New York Times թերթը:

Համառոտ ցանկ են մտել նաեւ «պայքար կլիմայի փոփոխման դեմ»(climate action), «կլիմայական բացասում» (climate denial), «էկո-տագնապ» (eco-anxiety), «բնաջնջում» (extinction) եւ «թռչելն ամոթ է»(flight shame) արտահայտությունները: Տարվա բառը նախատեսված է այն բանի համար, որ ընդգծվի «բառը կամ արտահայտությունը դրա գործածալիության ապացուցմամբ, որպեսզի արտացոլվի հեռացող տարվա ոգին, տրամադրությունը կամ անհանգստությունը»:

«Կիլիմայական ԱԴ» տերմինի գորածումը 2018 թվականից հարյուրավոր անգամներով մեծացել է, վկայում են այն տվյալները, որոնք հավաքում է հարյուր միլիոնավոր անգլերեն բառեր ներառող պահոցը: Այն եռակի ավելի հաճախակի է հանդիպում, քան «ԱԴ-ն առողջապահության բնագավառում» արտահայտությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս