Բաժիններ՝

«Բոհեմական Ռապսոդիայի» պրոդյուսերը սկսում է աշխատել Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմի վրա

Փոփ երաժշտության արքայի կյանքը կպատմվի առանց իդեալականցման։

Գրեհեմ Քինգը՝ «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմի պրոդյուսերը, ով պատմել էր Queen-ի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի կյանքը, ստացել է իրավունք՝ նկարելու կենսագրական ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին։ Սցենարը կգրի Ջոն Լոգանը («Վերջին սամուրայը», «Գլադիատոր»): Այդ մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Քինգը և Լոգանը նախկինում միասին աշխատել էին Մարթին Սկորսեզեի «Ավիատոր» ֆիլմի վրա՝ պատմություն փայլուն օդաչուի և ձեռնարկատիրոջ կյանքի մասին: Ֆիլմում հերոսը ցուցադրվել է բազմակողմանի՝ առանձնացնելով ոչ միայն նրա հաջողությունները, այլև նրան տանջող օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը և հերմոֆոբիան: Հաղորդվում է, որ Ջեքսոնի մասին ֆիլմում նրանք նույնպես ոչինչ չեն թաքցնի․ հաշվի առնելով լեգենդար անձնավարության շուրջ պտտվող խոսակցությունները և սկանդալները, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են հեղինակները կերտելու Ջեքսոնի կերպարը։

Մինչ այժմ նախագիծը կապված չէ որևէ առանձնահատուկ ստուդիայի հետ. նրանք ցանկանում են ավարտել սցենարը նախքան դրա մասին խոսելը: Հիմնական դերի թեկնածուները նույնպես չեն բացահայտվում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս