Բաժիններ՝

iPhone 12 Pro-ն կստանա 6 ԳԲ օպերացիոն հիշողություն և 3D տեսախցիկ

Հայտնի վերլուծաբան Barclays-ը մանրամասներ է հաղորդել iPhone-ների մասին, որոնք կհայտնվեն հաջորդ տարի:

Վերլուծաբանն ասում է, որ հաջորդ տարի Apple-ը կթողարկի երեք սմարթֆոն՝ սովորական iPhone 12 և բարելավված iPhone 12 Pro և 12 Pro Max մոդելները, ինչպես և 2019 թվականին: 2020 թվականիի iPhone-ների հիմնական տարբերություններից մեկը կլինի այն, որ օպերացիոն հիշողությունը կլինի 6 ԳԲ, ինչպես նաև սմարթֆոնները կունենան 3D ֆոտոխցիկ և 5G մոդեմ: Barclays գրառման բովանդակությունը տրամադրվում է MacRumors-ի կողմից:

Ներկայիս iPhone 11 Pro և 11 Pro Max սմարթֆոնները ունեն միայն 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Հաջորդ տարի ֆլագմենները կստանան 2 ԳԲ ավելի: Դեռ անհայտ է, թե արդյոք կփոխվի մշտական հիշողության ծավալը, քանի որ այժմ նվազագույն հիշողությունը սկսվում է 64 ԳԲ-ից: Այս ծավալը չի փոխվել 2017 թվականին iPhone X-ի և iPhone 8-ի ներկայացումից ի վեր:

Iphone-ների համար մեկ այլ նորություն կլինի 3D ֆոտոխցիկը (ToF): Այն պատրաստվում է լրացված իրականության և օբյեկտների սկանավորման համար:

Բացի այդ, բոլոր երեք մոդելները կստանան 5G ցանցերի համար ամբողջական աջակցություն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս