
«Դա գեղեցիկ ճանաչում է»․ Մեսսին՝ «Ոսկե գնդակի» մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է իր կարծիքը «Ոսկե գնդակի» նշանակության վերաբերյալ:
«Դա գեղեցիկ ճանաչում է: Հավանաբար, առաջին «Ոսկե գնդակը» առանձնահատուկ էր:
Ամեն ինչ՝ շնորհիվ հավաքական ջանքերի: Ես չէի կարող ստանալ անձնական մրցանակներ, եթե չհասնեինք նրան, ինչ միասին ունեինք:
2010 թվականին մրցանակի երեք հավակնորդների լուսանկարը (Մեսսի, Անդրես Ինիեստա, Խավի) մեզ համար առանձնահատուկ պահ է`մեր բարեկամության պատճառով:
Այսքան ժամանակ խաղում էինք մեկ ակումբի համար, և մենք երեքս զգացինք գրեթե նույն բանը: Ակումբի համար սա առանձնահատուկ պահ էր: Դա տպավորիչ էր»,- ասել է Մեսսին Otro-ին տված հարցազրույցում:
Մեսսին հինգ անգամ ստացել է «Ոսկե գնդակը» (2009, 2010, 2011, 2012, 2015) և այս տարի նույնպես հավակնորդներից մեկն է։
Սիրարփի Աղաբաբյան