«Որևէ մեկը չփորձի հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Փաշինյան

Մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարա՞ր են` քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում:

«Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ, հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականում»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս