Բաժիններ՝

«Հնարավոր չէ կախված չլինել Մեսսիից»․ Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Լա Լիգայի 13-րդ տուրի հանդիպումը «Սելտայի» հետ (4:1):

«Մեզ պետք էր հաղթել: Պարտությունից հետո դու պետք է հաղթես, հատկապես մեր նման թիմի դեպքում: Երբ չես հաղթում, դա անորոշության զգացում է առաջացնում, լարվածություն է առաջանում: Սա լավ է, քանի որ դու պետք է պատասխանես դրան:

Մեզ մի փոքր պակասում էր ամբողջականությունը: Մեր խաղը մի փոքր անկայուն էր, այնպես որ, ես շատ ուրախ չեմ:

Լեոյի հետ ամեն ինչ հնարավոր է: Սա գերիշխող գործոնն է: Բացի իր գոլերից, Լեոն շատ լավ է հասկանում խաղը:

Հնարավոր չէ կախված չլինել Մեսսիից: Դա այդպես է: Նրա ներկայությունը վճռական ազդեցություն է ունենում հարձակման խաղի վրա»,- ասել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս