«Փորձում են ստանալ մի քաղաքացի, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է». Տարոն Տոնոյան
ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանին անհանգստացնում է ՀՀ կառավարության՝ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում վարվող քաղաքականությունը:
«Անհանգստացնում է այն ընդգծված քաղաքականությունը, որը մեր հասարակությունը տանում է ապազգայնացման: Սա որակում ենք՝ որպես ծրագրված քաղաքականություն, որի արդյունքը պետք է լինի Հայաստանի ապազգային քաղաքացի ստանալը, և որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է: Սա է մեզ վախեցնում»,- ընդգծեց Տարոն Տոնոյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունն այս հարցը դիտարկում է ազգային անվտանգության տեսանկյունից:
Մարիամ Պետրոսյան