
Հավի խորոված՝ պատրաստված ջեռոցում

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ
2. Շաքարավազ – 1 ճ/գ
3. Սխտոր – 2 պճեղ
4. Սոյայի սոուս – 1 ճ/գ
5. Բուսական յուղ – 2 ճ/գ
6. Աղ, պղպեղ
7. Փայտիկներ
8. Համեմ – 1 թ/գ
9. Չիլի պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Փայտիկները կես ժամ դնել ջրի մեջ: Հավը երկար շերտատել, սխտորը ճզմել:
2. Մարինադի համար շաքարավազը խառնել բուսայուղի, սոյայի սոուսի և համեմունքների հետ:
3. Միսն անցկացնել փայտիկների վրա, դնել մարինադի մեջ:
4. Մարինադը կափարիչով ծածկել, մի քանի ժամ դնել սառնարանը:
5. Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Խորովածի փայտիկները շարել կաղապարի վրա, եփել՝ մինչև ոսկեգույն կեղև կապի:
6. Պատրաստելիս միսը շրջել, որ բոլոր կողմերը եփվեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը