Բաժիններ՝

Հարրի Սթայլսը պատմել է, թե ինչու է արքայազնի դերից հրաժարվել «Ջրահարսում»

Բրիտանացի երաժիշտ եւ դերասան Հարրի Սթայլսը Capital FM-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է արքայազն Էրիկի դերից հրաժարվել դիսնեյյան «Ջրահարսի» էկրանավորման մեջ։

Նա պարզաբանել է, որ իրեն չի հաջողվել նախագծի ռեժիսոր Ռոբ Մարշալի հետ համագործակցության շուրջ պայմանավորածության գալ այն պատճառով, որ կատարողի երաժշտական պլանները, պարզվել է, դժվար է հարադրել նկարահանումների գրաֆիկի հետ:

«Ես վստահ եմ, որ ֆիլմը պարզապես հրաշալի կստացվի: Բայց նկարահանումներն այնքան շատ ժամանակ են խլում, իսկ ես հաջորդ տարի, կարող է պատահել, հյուրախաղեր ունենամ: Ես դեռեւս դրանց մասին չեմ հայտարարել, բայց, այ՛ո, մեզ համար դժվար էր համակցել պլանները»,-իրադրությունը մեկնաբանել է Սթայլսը:

One Direction խմբի նախկին մասնակիցը հասկանալ է տվել, որ կցանկանար Ջեյմս Բոնդին մարմնավորել հաջորդ ֆիլմում. «Ես մեծացել եմ նրա մասին ֆիլմերով: Ես պաշտում էի նրան, երբ երեխա էի: Իմ կարծիքով, այդ մասին բոլորն են երազում, միթե այդպես չէ»: Մինչդեռ այքայազն Էրիկի դերի համար դերասանի որոնումները շարունակվում են, գրում է NME-ն: Անցյալ ամսին փորձել են Քեմերոն Քաֆին («Քրիփթոն» սերիալ) եւ Ջոն Հաուեր-Քինգին («Ճանապարհ դեպի տուն): Հունիսին հայտնի է դարձել, որ էկրանավորման մեջ Արիելին մարմնավորելու է սեւամորթ երգչուհի Հոլլի Բեյլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս