Գիտնականները որոշել են վազքի լավագույն ժամանակը

Առավոտյան նախաճաշելուց առաջ վազելը շատ ավելի օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քան ուտելուց հետո: Այդ մասին վկայում են Journal of Clinical Endocrinology and Metabolism ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Փորձի ընթացքում բրիտանացի գիտնականներն ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինը մարզվել է նախաճաշից առաջ, իսկ երկրորդը՝ դրանից հետո:

Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցները, որոնք վազել են քաղցած ժամանակ, երկու անգամ ավելի շատ ճարպ են այրել, քան նրանք, որոնք վազել են նախաճաշից հետո:
Նախաճաշից առաջ մարզվելը թույլ է տալիս ավելի արդյունավետորեն այրել ճարպերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930