Բաժիններ՝

«Վաղ թե ուշ Խավին կգլխավորի «Բարսելոնան»: Նա արդեն մարզիչ էր, երբ խաղում էր»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավիի մասին:

«Նա արդեն մարզիչ էր, երբ խաղում էր։ Երբ նա ֆուտբոլ էր դիտում, նրա աչքերը փայլում էին: Նա հաստատ մարզիչ է լինելու: Կան մարդիկ, ովքեր խաղում են, և դու երբեք չես ասի, որ նրանք կդառնան մարզիչներ: Սա այս տարբերակը չէ:

Խավին կարող է ցանկացած պահի մարզիչ լինել՝ ոչ միայն «Բարսելոնայում»: Պետք է ժամանակ տալ նրան: Վաղ թե ուշ նա կգլխավորի «Բարսելոնան»: Նա դեռ երիտասարդ է, նա հասկանում է ֆուտբոլը, դիտում է այն, ունի կիրք, նվիրվածություն: Լավ կլինի տեսնել, թե ինչպես է նա մարզում «Բարսելոնան»: Դրանից բացի, նա սիրում է կառավարման գործընթացը, նա կենտրոնանում է ամեն ինչի վրա»,- ասել է Գվարդիոլան:

Խավին «Բարսելոնայում» խաղացել է երկար տարիներ, ինչպես նաև Գվարդիոլայի օրոք՝ 2008-2012 թվականներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս