![](/banners/BeFunky-design.jpg)
Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել Քիմ Քարդաշյանը. թուրքական ԶԼՄ-ներ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/Qim222.jpg)
Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուշագրավ լուրեր են շրջանառվում են այն մասին, որ բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ, ինչն էլ, ի վերջո, ցանկալի արդյունք է տվել:
Նշվում է, որ Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»: