«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայությունից կանցնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Վրաստանն ինքը պետք է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,:
Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր։ Նա տեղեկացրեց, որ արդեն սկսել է ստորագրահավաք՝ սահմանադրական բարեփոխումներ անելու համար, որն իրականություն դարձնելուց հետո պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ, քանի որ իրեն համարում է վարչապետի այլընտրանքային թեկնածու։
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 23-ին Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել այս տարվա օգոստոսի 16-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող երևանցի 25-ամյա մի երիտասարդի:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշի հետ։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Այս մասին դատարանի որոշումը հրապարակվեց քիչ առաջ:
Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հարկային արտոնություն տվեց «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և գործում է հյութերի, ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում։
Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները ցանկանում են, որպեսզի աջ ղեկով մեքենաների ղեկերը փոխեն ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում։ Նման կոչով նրանք երկու շաբաթ առաջ նամակ են փոխանցել կառավարությանը և պատասխան չստանալով, այսօր եկել են Կառավարության շենքի մոտ՝ հասկանալու, թե ինչու իրենց խնդրանքին չեն արձագանքել։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններում արագ թափ է ստացել նրանց գործարարության միջավայրերի առանց այն էլ բարձր տեմպով ընթացող բարելավումը՝ ընդունելով 56 բարեփոխումներ և լինելով հարկերի վճարմանն և պայմանագրերի կիրարկմանն ուղղված բարեփոխումների ոլորտում համաշխարհային առաջատարը՝ ասվում է Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» ուսումնասիրության մեջ:
Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ նախարարների և այլոց վարձատրման գաղտնի որոշման մասին, համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ավելի լավ պատասխան ուղղակի չէին կարողացել գտնել։
Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը վստահեցնում է, թե իր ձեռքի տակ կա համապատասխան փաստաթուղթը:
Հոկտեմբերի 24-ին Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարություն Doing Business 2020» զեկույցը, որում Հայաստանը նահանջ է արձանագրել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող տուն ինտերնատների և գիշերօթիկ դպրոցների փակման խնդրին։
Դատարանը հրապարակում է Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչը կարող էր շահագրգռել Ռուսաստանին հոկտեմբերի 27-ի կազմակերպման հարցում։ Վարկածները բազմաթիվ են։ Քո ԱՄՆ գնալուց անմիջապես հետո կարող էր աշխարհաքաղաքական տեղաշարժի կասկած ծնվել «մտքում» Հայաստանն իր գաղութը համարող այդ երկրում։
Real TV ադրբեջանական հեռուստատեսությունը տարածել է երկու արտասահմանցի դիվանագետի հետ ընդդիմադիր ակտիվիստ Գյուլթեքին Հաջիբեյլիի զրույցների աուդիոձայնագրությունը։ Դրանցում խոսքը գնում է Բաքվում ընդդիմության ցույցը ցրելու մասին։
ՀՀ կառավարությունում մեկնարկել է կառավարության հերթական նիստը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօրվա ասուլիսում անդրառանում է կոռուպցիոն դրսևորումներին և ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին: Կա՞ արդյոք համակարգային մոտեցում, հակակառուպցիոն պայքարի ի՞նչ ուղիներ ու գործիքներ են կիրառվում:
«Ժողովուրդ» թերթի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ 26 հոգանոց խմբակցությունում միայն առանձին պատգամավորներն են, որ արտոնված են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ, դիրքորոշում հայտնել:
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր նամակ փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 19 տարի առաջ աղջիկ երեխայի վաճառքի մասով քրեական գործ հարուցելու պահանջով։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: