Կոնվերս Բանկը սկսել է  դրամային և դոլարային  պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել  է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր:

Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, տարեկան եկամտաբերությունը՝ 5.25%, իսկ դրամային պարտատոմսերի անվական արժեքը 100.000 ՀՀ դրամ է, տարեկան եկամտաբերությունը՝ 9.50%:

Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, տոկոսագումարի վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Այս տեղաբաշխումը նպատակ ունի ապահովել Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկման շարունակականությունը՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով դրանք ձեռքբերել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից:

Տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 28-ին:

Նշենք, որ սա 2019թ Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ Բանկը տեղաբաշխել էր 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր:

Ներկայում տեղաբաշխվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այս հղումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031