Օզբիլիսը հայտնել է, թե որն է եղել Մոսկվայի «Սպարտակից» հեռանալու պատճառը
Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ռուսական «Sport24»-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Սպարտակից» հեռանալու գլխավոր պատճառի մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Բեշիքթաշում ես խաղացի 5 խաղ։ Ի՞նչ կարող եմ ասել ավելին։ Ի՞նչ եք կարծում, կա՞ր արդյոք հնարավորություն մնալ ռուսական ակումբում։ Իհարկե ոչ, որովհետև Սերգեյ Ռոդիոնովը պարզ ասաց, որ ես Սպարտակին պետք չեմ։ Չնայած ես վնասվածքից հետո լավ մարզավիճակում էի, բաց թողեցի 9-10 խաղ, ինչից ապշել էի։ Ակումբի ղեկավարությունն ինձ հայտնեց, որ, եթե ես ինքնակամ չհեռանամ ակումբից, ապա ստիպված կլինեմ խաղալ պատանեական թիմի հետ։
Չգիտեմ, գուցե հարցը փողի մեջ էր։ Այդ ժամանակ թուրքական ակումբը հետաքրքրություն ցուցաբերեց իմ նկատմամբ։ Իսկ ես ի՞նչ պետք է անեի նման պարագայում»,- ասել է Օզբիլիսը, հավելելով, որ մարզիչը այդպես էլ իրեն հնարավորություն չտվեց խաղադաշտում։