Որտեղ է Վալերի Օսիպյանը. վարչապետի խոսնակը որևէ պաշտոնական տեղեկություն չունի փոխանցելու
Վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիիպյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրել-չգրելու հարցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։
Օսիպյանը, որը ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական ու անմիջապես մեկնեց արձակուրդ, դրա ավարտից հետո չի ներկայացել աշխատանքի։
168.am-ը, ինչպես երեկ՝ Օսիպյանի արձակուրդի ավարտից մեկ օր անց, այնպես էլ այսօր, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ արդյոք Վալերի Օսիպյանն արձակուրդի ժամկետի ավարտից հետո անցե՞լ է իր աշխատանքային պարտականություններին։
Երեկ Վլադիմիր Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշեց. «Չգիտեմ, կճշտեմ՝ կհայտնեմ»։
Այսօր Վլադիմիր Կարապետյանից կրկին հետարքրքվեցինք՝ պաշտոնապես ի՞նչ կարող է հայտնել մամուլի այն հրապարակման վերաբերյալ, ըստ որի՝ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակը նշեց. «Պաշտոնապես որևէ բան չունեմ փոխանցելու»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ