
Այսօր ԱԺ-ում տեղի կունենա Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով գաղտնի քվեարկությունը. ուղիղ

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի քանի նախագծեր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: