
Համակարգում ոգևորությամբ է ընդունվել Արման Սարգսյանի նշանակումը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատվելուց հետո սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Այդ օրերին շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեցին պաշտոնակատարներ:
Ըստ այդմ, խոսակցություններ կային, որ նրանք ժամանակավոր են նաեւ բառիս բուն իմաստով: Սակայն կոնկրետ ոստիկանապետի առումով «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել:
Ըստ այդմ, համակարգում ոգեւորությամբ է ընդունվել Արման Սարգսյանի նշանակումը: Ավելին, մեծամասնության համոզմամբ, նրա նշանակումը այդ պաշտոնում արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ ոստիկանապետի կարգավիճակում կլինի լավագույն որոշումը:
Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ այդ տրամադրությունների մասին տեղեկացվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: