Համայնքների խոշորացումը շարունակվելու է. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այժմ մեխանիզմներ է սահմանում՝ համայնքների խոշորացումը շարունակելու համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս պահին նպատակ կա շարունակել համայնքների խոշորացումը: Մենք հիմա մեխանիզմներն ենք սահմանում, որ ոչ թե դա լինի հրամայական, ստիպողաբար, այլ լինի գիտակցված, իսկ հետագա ընթացքը՝ պատկերացնելի: Այս հարցը հիմա քննարկվում է ԱԺ հանձնաժողովներից մեկում: Շուտով կլինեն հանրային քննարկումներ, խորհրդարանական լսումներ»,- նշեց Պապիկյանը և հավելեց, որ այն կարողությունը, որն այսօր ունեն խոշորացված համայնքները, չունեն փոքր համայնքները:

Նախարարն ընդգծեց, որ խոշոր և խոշորացված համայնքներն այս տարի կարողացել են 23 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասնակցել: Նա շեշտեց, որ դրանց կեսը՝ մոտ 10 մլրդը, եղել են այդ համայնքներում, բայց դուրս չեն եկել ու չեն արտացոլվել համայնքի ենթակառուցվածքներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30