Բաժիններ՝

Վահե Հարությունյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Հարությունյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Պետիկի Հարությունյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս