
«Սուլշերը փորձում է «Մանչեսթեր Յունայթեդը» վերածել Ֆերգյուսոնի թիմի». Մատա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մասին կարծիքով:
«Սուլշերը խաղացել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ, հնարավոր է՝ պատմության մեծագույն մարզիչը:
Ինչ-որ մեկի առաջնորդությամբ, ով կարողանում էր ժամանակին համընթաց քայլել և շարունակել հաղթել՝ չնայած նրա կազմում բազմաթիվ փոփոխություններին:
Կարծում եմ՝ դա այն է, ինչին փորձում է հասնել Օլեն: Նա փորձում է «Յունայթեդը» վերածել ակումբի, որը մանկունյանցիները ժամանակին ունեցել են Ֆերգյուսոնի օրոք. հարձակողական թիմ, որը միշտ ձգտում է գոլ խփել, որը տիտղոսներ է նվաճել:
Հուսանք, որ Սուլշերի մոտ ամեն ինչ կստացվի»,- Մատային է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը