Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 12, 24, 26, 27, 28, 29, 33, 35, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2, 4, 6, 8, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան, Երիտասարդական, Քանաքեռի, Դարանի, Եղբայրության, Պիոներական փողոցների, Հանրապետության փողոցի վերջնամասի և Սարալանջ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: