Կարտոֆիլով գյուղական աղցան. համը պարզության մեջ է
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 250 գ
2. Թթու վարունգ – 2 հատ
3. Մարինացված պղպեղ – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Բուսական յուղ՝ տապակելու համար
6. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Կեղևազրկված կարտոֆիլը խաշել:
2. Եփված կարտոֆլները կտրատել:
3. Սոխը կտրատել և տապակել բուսայուղով:
4. Տապակված սոխը և երկարությամբ կտրատված պղպեղն ավելացնել կարտոֆիլին:
5. Վարունգը նույնպես երկարավուն կտրատել և ավելացնել աղցանին:
6. Համեմել աղցանը, ավելացնել բուսայուղ, խառնել և մատուցել:
Եթե մսի սիրահար եք, կարելի է ավելացնել նաև տապակված նրբերշիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը