Լուքսորում ցուցադրել են 3200 տարի առաջ ապրած եգիպտական թագուհու սարկոֆագը
Եգիպտոսի հարավի Լուքսոր քաղաքի թանգարանում առաջին անգամ ցուցադրել են հին եգիպտական կին փարավոն Թաուսերթի վարդագույն գրանիտե սարկոֆագը, որը կառավարել է մեր թվականությունից առաջ մոտավորապես 1188-1186 թվականներին: Այդ մասին հայտնել է երկրի հնության հուշարձանների գործերի նախարարության ներկայացուցիչը:
Մի քանի օր առաջ սարկոֆագը հայտնաբերման պահից ի վեր առաջին անգամ հանվել է Արքաների հովտի KV13 դամբարանից եւ տարվել Լուքսորի թանգարան, որտեղ այժմ կգտնվի մշտապես:
Թաուրսեթ թագուհու սարկոֆագը, որը դարձել է XIX գահատոհմի վերջին կառավարիչը, պատրաստված է վարդագույն գրանիտից, ունի 280 սանտիմետր երկարություն, 120 սանտիմետր լայնություն եւ 150 սանտիմետր բարձրություն:
Այն կշռում է վեց տոննա, զարդարված է փորագրությամբ: Բոլոր վերջին տարիներին սարկոֆագը գտնվել է Արքաների հովտի դամբարանում, ուր այցելելը փակ է հանրության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: