
Սերգեյ Մովսեսյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան. աշխարհի գավաթ

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանու նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը Լիժենի դեմ երկրորդ պատիան ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի երկրորդ պարտիայում Մովսեսյանը խաղում էր Չինաստանից Դին Լիժենի դեմ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր: Այժմ շախմատիստները կմրցեն արագ և կայծակնային շախմատում:
Լևոն Արոնյանի պարտիան դեռևս ընթացքի մեջ է:
Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է: