
Ինչպես է բրիտանուհին ստիպել է զուգընկերոջն ամուսնանալ իր հետ՝ նրան հրավիրելով «ընկերների հարսանիքին»

Բրիտանուհի Ալիշա Փիլավան իր 40-ամյա զուգընկերոջ՝ Փոլ Շափրոնի հետ ամուսնանալու համար դիմել է խորամանկ քայլի: Նա հարսանիք է կազմել և Փոլին հայտնել է, թե իրենց ընկերները ցանկանում կրկին ամուսնական հավատարմության երդում տալ, որին իբրև ինքը հրավիրված է որպես հարսնաքույր։
«Փեսացուից» բացի, բոլոր հրավիրյալները տեղյակ են եղել հարսնացուի մտադրության մասին, իսկ Փոլը դա հասկացել է միայն այն ժամանակ, երբ Ալիշային տեսել է հարսի զգեստով։
Ալիշայի նշել է, որ իրականում հարսանիքի նախաձեռնողը Փոլն է եղել, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում նա իրեն օրական 30 անգամ առաջարկություն է արել։
«Ես արդեն երկու անգամ ամուսնացած եղել եմ և չէի ցանկանում կրկին անցնել այդ ամենի միջով»,- պատմել է Փիլավան Wales Online կայքին։